Բեռլինում կայացել է Կուրտ Քոբեյնի մասին ֆիլմի միջազգային պրեմիերան
Ամերիկյան Nirvana խմբի առաջնորդ Կուրտ Քոբեյնի մասին Montage of Heck վավերագրական ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել Բեռլինալե միջազգային կիոփառատոնի ընթացքում, գրում է РИА Новости-ին:
Ռեժիսոր Բրետ Մորգենը նկարահանել է ֆիլմը 8 տարի, երաժշտի դուստրը՝ Ֆրենսիս Բին Քոբեյնը, նույնպես մասնակցել է ֆիլմի ստեղծմանը` որպես գործադիր պրոդյուսեր:
Ինչպես նշել է ռեժիսորը` Քոբեյնի ընտանիքը նկարահանող խմբին ընտանեկան նկարահանումների, ձայնագրությունների, լուսանկարների, անձնական արխիվի և երգերի հավաքածուների անսահմանափակ հասանելիություն է տվել: Արխիվում գտնվում են տասնյակ երգեր և ձայնագրություններ, այդ թվում` անհայտ երգեր:
«Ոչ ոք ինձ չի խնդրել ինչ-որ բան կտրել կամ փոխել, ինչն ինքնին արտասովոր է, երբ խոսքը նման մակարդակի աստղի մասին է»,- պատմել է Մորգենը:










