Լավագույն ֆիլմերից մեկը վերջին 10 տարվա ընթացքում` Քոլին Ֆյորտը «Լևիաթան» ֆիլմի մասին

14:30 • 08.02.15

Բրիտանացի հայտնի դերասան Քոլին Ֆյորտն ասել է, որ դիտել է ռուս ռեժիսոր Ադրեյ Զվյանգինցևի «Լևիաթան» ֆիլմը և համարում է այն վերջին 10 տարվա ընթացքում լավագույն ֆիլմերից մեկը, գրում է РИА Новости-ն:
 

Կաննի կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմը հավաքել է եվրոպական կինոփառատոնների մի շարք մրցանակներ, այդ թվում` Լոնդոնի կինոփառատոնի «Գրան պրի», Մյունխենի կինոփառատոնի «Գրան պրի»:


«Ես դիտել եմ «Լևիաթան»-ը: Գիտեմ, որ այն միանշանակ չի ընդունվում ձեր երկրում: Եվ ես գիտեմ, որ այն բազմաթիվ հակասություններ է առաջացնում: Կարծում եմ, որ այն արվեստի նշանակալի ստեղծագործություն է: Դա լավագույն ֆիլմերից մեկն է, որը ես տեսել եմ վերջին տասը տարվա ընթացքում»,- ասել է դերասանը:

 

Լավագույն ֆիլմերից մեկը վերջին 10 տարվա ընթացքում` Քոլին Ֆյորտը «Լևիաթան» ֆիլմի մասին