Դենիել Քրեյգը վնասվածք է ստացել «007 գործակալը» ֆիլմի նկարահանումների ժամանակ

11:08 • 09.02.15

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումները խափանվել են, քանի որ գլխավոր դերակատար Դենիել Քրեյգը ծնկի վնասվածք է ստացել։

 

Դա տեղի է ունեցել, երբ աշխատանքներ են տարվել ծեծկռտուքի հերթական տեսարանի նկարահանման համար, գրում է Комсомольская правда-ն։

 

87-ամյա դերասան Ռոջեր Մուրը, ով 7 անգամ կատարել է Բոնդի դերը, Քրեյգին իր ափսոսանքն է հայտնել և նշել, որ պատրաստ է անհապաղ փոխարինել նրան։  «Լինել 007՝ վտանգներով ուղեկցվող աշխատանք է։ Ես լիովին հասանելի եմ, եթե անհրաժեշտ լինի»,- կատակել է Մուրը։

 

Սակայն շուտով պարզվել է, որ Քրեյգի վնասվածքը լուրջ չէ, և նկարահանումները վերսկսվել են։

Դենիել Քրեյգը վնասվածք է ստացել «007 գործակալը» ֆիլմի նկարահանումների ժամանակ