Մոռացե՛ք ֆոտոխցիկը. Սինգապուրի բնակչուհին ասեղնագործում է գեղեցիկ զբոսաշրջային տեսարանները (լուսանկարներ)
Օտար երկիր այցելելիս մարդիկ սովորաբար անում են բազմաթիվ լուսանկարներ, որոնք հետագայում իրենց հիշեցնելու են հաճելի հուշերի մասին:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, սինգապուրցի մի կին, սակայն, նախընտրում է պարզապես ֆոտոխցիկի կոճակը սեղմելու փոխարեն ի ցույց դնել ձեռքի շնորհքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Թերեզա Լիմը, այցելելով տարբեր երկրներ, իր հավանած տեսարանները ոչ թե լուսանկարում է, այլ ճերմակ կտորի վրա ասեղնագործում:
Քսանչորսամյա սինգապուրցին նման աշխատանքներ է ստեղծել հարազատ Սինգապուրում, Լոնդոնում, Բանգկոկում, Տոկիոյում, Հոնկոնգում, Պրահայում և այլ քաղաքներում:



















