ԱՄՆ նախագահը կոչ է արել Grammy-ի հանդիսատեսին բռնությանը դեմ հանդես գալ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Grammy մրցանակաբաշխության հանդիսատեսին և արտիստներին՝ կոչ անելով դեմ արտահայտվել կանանց և աղջիկների հանդեպ բռնությանը, գրում է РИА Новости-ն։
«Արտիստները յուրահատուկ հնարավորություն ունեն իրավիճակը փոխելու համար։ Մենք բոլորս պետք է ստեղծենք մշակույթ, որտեղ բռնությունը չի ներվում»,- ասել է Օբաման տեսաուղերձում, որը հատուկ ձայնագրվել է արարողության համար և ցուցադրվել ուղիղ եթերում։










