Ցեղասպանության մասին իսպանալեզու հոդվածների հավաքածուի հրատարակման համար հովանավորներ են անհրաժեշտ

22:17 • 09.02.15

Անցյալ տարի իսպանական «Վեգա Մեդիա Պրես» կայքի հայկական բաժնի խմբագիր, Իսպանիայի գրողների միության ֆեդերացիայի անդամ Արթուր Ղուկասյանի ջանքերով սկիզբ է դրվել յուրօրինակ մի նախագծի, որի նպատակն է՝ միավորել Հայոց ցեղասպանությունը դատապարտող մտավորականության ներկայացուցիչների ձայները ո՛չ միայն Իսպանիայում, այլև՝ բոլոր իսպանախոս երկրներում:


Ինչպես հաղորդում  է nashasreda.ru կայքը` Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծվել է նաև Ցեղասպանությանը նվիրված կայք, որտեղ ևս հրապարակվում են իսպանախոս մտավորակնների հոդվածները:


Նախաձեռնության հեղինակ Արթուր Ղուկասյանը մտադիր է բոլոր հոդվածների հիման վրա հավաքածու հրատարակել և բաժանել   Իսպանիայի խորհրդարանի պատգամավորներին, հատկապես նրանց, ովքեր դեռևս չեն  միացել Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներին:


Այս խոշորամասշտաբ ծրագրի իրականացման համար միջոցներ են անհրաժեշտ: Այդ իսկ պատճառով հաշիվ է բացվել, որտեղ կարող են նվիրատվություն կատարել բոլոր  հետաքրքրված անձինք:  Հաղորդվում է նաև, որ հարցերի դեպքում ցանկացողները կարող են իրենց հարցերն ուղղել անձամբ իսպանահայ լրագրող Արթուր Ղուկասյանին (https://www.facebook.com/arthur.ghukasian?fref=ts): Փոխանցում կարելի է կատարել հետևյալ հաշվին` Яндекс.Деньги: ЯД 410012810063514:


 

Ցեղասպանության մասին իսպանալեզու հոդվածների հավաքածուի հրատարակման համար հովանավորներ են անհրաժեշտ