Ներկայացվել է «Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

19:00 • 09.02.15

Համացանցում է հայտնվել «Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմի թրեյլերը, որը պատմում է, թե ինչպես են ժամանակին Հնդկաստանում հաստատվել հայերը:


Թաջ Մահալը Հնդկաստանի ամենահայտնի զբոսավայրերից է, սակայն քչերը գիտեն՝ ով էր իրականում այն կինն, ում հիշատակին վեր է խոյացել սիրո այս տաճարը: Ինչպե՞ս հայերը հայտնվեցին հեռավոր այս երկրում և դեռ միջնադարում ձևավորեցին ամենաազդեցիկ համայնքներից մեկը, և ինչպե՞ս երկու հայուհի դարձան հնդկական ամենաազդեցիկ կայսրերի ուղեկիցը: «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի նկարահանած վավերագրական ֆիլմը լույս կսփռի բոլոր այս հարցերի վրա:

 

Հնդկահայքի մոռացված պատմության մասին «Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ժապավենի պրեմիերան տեղի կունենա առաջիկայում:
 

Ներկայացվել է «Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)