Բրեդ Փիթը կնկարահանվի Երկրորդ համաշխարհայինի մասին թրիլերում

14:15 • 09.02.15

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը նկարահանվելու է ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսի «ռոմանտիկ թրիլերում», գրում է Variety-ն:

 

Ֆիլմի սցենարի հեղինակը լինելու է Սթիվեն Նայտը, ով հայտնի է իր Eastern Promises և Seventh Son ֆիլմերով:

 

Նոր ֆիլմի արտադրության ժամկետների մասին չի նշվում: Նախագիծն անվանում դեռ չի ստացել, իսկ սյուժեի մանրամասները չեն բացահայտվում:

 

Հայտնի է միայն, որ ֆիլմի դեպքերը տեղի են ունենալու Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

 

Ֆիլմի արտադրությամբ զբաղվելու է միանգամից երեք ֆիլմարտադրող ընկերություն՝ Paramount Pictures, GK Films և New  Regency:

 

Կարդացեք նաև՝

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հատուկ աշխատողների միջոցով վերահսկում են իրենց երեխաների ակտիվությունն ինտերնետում

Բրեդ Փիթը կնկարահանվի Երկրորդ համաշխարհայինի մասին թրիլերում