Կարինա Ղազարյանը «Երեխաների ձայն» ուկրաինական շոուի «կույր» լսումների արդյունքում անցել է հաջորդ փուլ (տեսանյութ)
Ուկրաինայում անցկացվել են «Երեխաների ձայն» երաժշտական հեռուստաշոուի «կույր» լսումները, որի ընթացքում ժյուրիի անդամները շրջվում են իրենց դուր եկած մասնակցին։
Հայազգի Կարինա Ղազարյանը «կույր» լսումների արդյունքում հայտնվել է ժյուրիի անդամ Նատալյա Մոգիլևսկայայի թիմում, գրում է ua-report.info-ն։
Հիշեցնենք, որ «կույր» լսումներին մասնակցել է նաև Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի դուստրը՝ Սոֆիան, ով, սակայն, չի անցել հաջորդ փուլ։










