Land Rover-ը և Jaguar-ը ներկայացրել են «բոնդիանայի» նոր մեքենաները (լուսանկարներ)
Jaguar Land Rover ընկերությունը հրապարակել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմում նկարահանվելիք մեքենաների լուսանկարները: Ինչպես գրում է Корреспондент-ը` Spectre ֆիլմի համար նախապատրաստվել են Range Rover Sport SVR և Land Rover Defender արտաճանապարհայինների հատուկ տարբերակներն ու Jaguar C-X75 սպորտային մեքենան:
Range Rover Sport SVR-ը սերիական մոդելից տարբերվում է դիմացի թափարգելի (բամպեր) դիզայնով: Արտաճանապարհայինի «գերհզոր» տարբերակը զինված է 5 լիտր ծավալով 8 մխոցային շարժիչով, որը 550 ձիաուժ հզորություն է զարգացնում և աշխատում է 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփերի հետ համատեղ: 100 կմ/ժամը մեքենան զրգացնում է 4.5 վայրկյանում, իսկ առավելագույն հզորությունն է 260 կմ/ժամ:

Land Rover Defender-ը ստացել է 37 դյույմանոց արտաճանապարհային անվադողեր: Արտաճանապարհայինի սերիական տարբերակն աշխատում է 2.2 լիտր ծավալով դիզելային շարժիչով, որի հզորությունը կազմում է 122 ձիաուժ: Այն աշխատում է մեխանիկական փոխանցման տուփով:

Jaguar C-X75 սպորտային մեքենան ֆիլմում կօգտագործի բացասական կերպարներից մեկը: Ենթադրվում է, որ կուպեն կհմալրվի նույն ուժային համակարգով, որով և Range Rover Sport SVR մոդելը:












