Փարիզում գողացել են Չարլի Չապլինի առաջին «Օսկար» արձանիկը

11:21 • 10.02.15

Փարիզում Չարլի Չապլինի ասոցիացիայի գրասենյակից անհայտ հանցագործները գողացել են աշխարհահռչակ դերասանի առաջին «Օսկար» մրցանակը։ Արձանիկի արժեքն առնվազն 1 մլն դոլար է, հայտնում է ДНИ.ru-ն՝ հղում անելով Le Parisien-ին։

 

Բացի արձանիկից՝ հանցագործները տարել են Չապլինի գրիչները, որոնցից մեկն արժե ավելի քան 90.000 դոլար։

 

Գրասենյակից այլ իրեր չեն տարել, նշել է ոստիկանության աղբյուրը։ «Հանցագործները լավ տեղեկացված են եղել»,- նշել է աղբյուրը։

 

Գողության փաստի վերաբերյալ տարվում է հետաքննություն։

Փարիզում գողացել են Չարլի Չապլինի առաջին «Օսկար» արձանիկը