Մոնակոյի իշխանը հավանություն է տվել իր մասին ֆիլմի նկարահանմանը

12:01 • 10.02.15

Մոնակոյի իշխան Ալբեր 2-րդը հավանություն է տվել «Թագավորական սառույց» ֆիլմի արտադրությանը։ Ֆիլմը կպատմի միապետի կարիերայի մասին օլիմպիական մարզաձևում՝ բոբսլեյում, գրում է ДНИ.ru-ն։

 

Նկարահանումները կսկսվեն այս տարի։ «Դա յուրահատուկ և ինձ համար շատ անձնական պատմություն է»,- խոստովանել է իշխանը։

 

«Թագավորական սառույց»-ը կպատմի այն մասին, թե ինչպես է Օլիմպիադայում հանդես գալու մասին երազող Ալբերը 1988-ի Կալգարիում խաղերից առաջ ձևավորում Մոնակոյի բոբսլեյի առաջին հավաքականը։ Գլխավոր դժվարությունը, որին բախվել է միապետը, եղել է ոչ թե փորձի պակասը կամ բարձր մրցակցությունը, այլ հոր՝ Ռենյե 3-րդ իշխանի՝ նախաձեռնությանը չաջակցելը։

 

Պրոդյուսեր Սերգեյ Բեսպալովը վստահեցրել է, որ այս ֆիլմը կլինի կինոյի պատմության մեջ առաջինը գործող միապետի մասին, որը հիմնված է իրական դեպքերի վրա։

 

Մոնակոյի իշխանը հավանություն է տվել իր մասին ֆիլմի նկարահանմանը