«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմը նշում է հոբելյանը (լուսանկարներ)
«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմն առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է 1980-ին։ Այն փաստը, որ հասարակ խորհրդային մելոդրաման դարձել է դասական և տոնում է իր 35-ամյա հոբելյանը, խոսում է այն մասին, որ ֆիլմը հետաքրքիր է ինչպես ավագ, այնպես էլ նոր սերնդին, գրում է filmpro.ru-ն։
Վալենտին Չերնիխի սցենարով ռեժիսոր Վլադիմիր Մենշովի ֆիլմը «մասնատվել» է ցիտատների, իսկ, ընդհանուր առմամբ, այն դիտել է մոտ 90 մլն մարդ։ Բացի այդ՝ ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմը վարձույթում հայտնվել է 1979-ին, սակայն այն ժամանակ ո՛չ քննադատները, ո՛չ կինեմատոգրաֆի ղեկավարությունը նրան հաջողություն չէին կանխատեսում։ Եվ որքան մեծ է եղել նրանց զարմանքը, երբ ֆիլմն անասելի հիացմունք է առաջացրել հանդիսատեսի շրջանում՝ դառնալով վարձույթի առաջատար, իսկ 1981-ին էլ արժանացել է «Օսկար»-ի։



















