Փարաջանովի «Նռան գույնը» կցուցադրվի Թուրքիայում
Ստամբուլի անկախ ֆիլմերի փառատոնը մեկնարկելու է փետրվարի 12-ին և շարունակվելու է մինչև փետրվարի 22-ը: Դրանից հետո՝ փետրվարի 26-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, ֆիլմերը ցուցադրվելու են Իզմիր և Անկարա քաղաքներում:
Habertürk-ի հոդվածագիր Մեհմեթ Աչարն İf փառատոնի շրջանակներում ներկայացրել է 10 ֆիլմ, որոնք պետք է անպայման դիտել:
Այդ 10 ֆիլմերի թվում է նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը:
Հեղինակը նշում է, որ ֆիլմը նկարահանվել է 1968 թվականին և պատմում է Սայաթ- Նովայի կյանքի մասին:
«Շատ ռեժիսորների համար ոգեշնչման աղբյուր դարձած այս ֆիլմն այսօր դասական է համարվում: 1969 թվականին Խորհրդային միությունում արգելված ֆիլմն այժմ թուրք կինոսիրողների առջև է՝ Մարտին Սկորսեզեի գլխավորությամբ The Film Foundation-ի կողմից վերականգնված տարբերակով»,- գրում է նա:










