Վ. Պուտինը Պուշկինի մեդալ է շնորհել Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենին

15:50 • 10.02.15

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 4-ին Ա. Ս. Պուշկինի մեդալ է շնորհել Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանին: 


«Արմենպրես»-ին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Հասարակայնության հետ կապերի բաժնից ասել են, որ մեդալը Դավթյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության, մշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Վ. Պուտինը Պուշկինի մեդալ է շնորհել Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենին