«Աստղային պատերազմների» նոր մասը կարող է նախատեսվածից շուտ թողարկվել

17:18 • 10.02.15

Ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը պատրաստվում է «Աստղային պատերազմների» յոթերորդ մասը թողարկել նշված ժամկետից կես տարի շուտ, հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում անելով Movie Pilot-ին:

 

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին, սակայն լուրերի համաձայն՝ ֆիլմը կարող է էկրաններին հայտնվել արդեն 2015 թվականի ամռանը:

 

Ջեյ Աբրամսը նման որոշում է կայացրել այն պատճառով, որ հոգնել է տեղեկությունների մշտական արտահոսքից: Աբրամսը ցանկանում է երկրպագուներին ցուցադրել «Ուժի զարթոնքը»՝ մինչ նրանց «հաճույքը կհասցնեն փչացնել»:

 

Այնուամենայնիվ, համարվում է, որ դա կարող է ռիսկային որոշում լինել, որովհետև պրեմիերայի ամսաթվի տեղափոխման դեպքում ֆիլմն ամառային վարձույթում ստիպված կլինի մրցակցել այդ ժամանակ թողարկվող մի քանի ուժեղ ֆիլմերի հետ:

«Աստղային պատերազմների» նոր մասը կարող է նախատեսվածից շուտ թողարկվել