Տեղի կունենա Աննա Հարությունյանի «Ու կյանքը սկսվեց» խորագրով ցուցահանդեսը

10:00 • 11.02.15

Ժամանակակից արվեստի թանգարանում փետրվարի 18-ին տեղի կունենա Աննա Հարությունյանի «Ու կյանքը սկսվեց» խորհագրով անհատական ցուցահանդեսը։ Բացումը կլինի ժամը 18.00-ին։


Աննա Հարությունյանը ուսանել է Գեղագիտական դաստիարակության կենտրոնում։ Մշտապես մասնակցել է հանրապետական և միջազգային մանկական ցուցահանդեսներին։ Այդ նույն տարիներին սովորել և ավարտել է Հ. Կոջոյանի անվան նկարչական դպրոցը։ 1991 թ. ընդունվել է Փ. Թերլեմիզյանի անվան գեղարվեստի, ուսումնարանը։ 1994 թ-ից եղել է Դուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի ազատ ունկնդիր:


1997թ. ընդունվել է Գերմանիայի Դյուռեն քաղաքի Նորդ-Ռայն վեստֆալի Գեղարվեստի ակադեմիա՝ գեղանկարի բաժինը։ 2000թ. էքստեռն կարգով գերազանց ավարտել է ակադեմիան։


Աննա Հարությունյանը 1995 թ.-ից սկսած ունեցել է թե՛ անհատական, թե՛ խմբակային մի շարք ցուցահանդեսներ։


2013թ. մայիսի 24-ին Հանրապետության տոնի առթիվ ստացել է ՀՀ վաստակավոր նկարիչի կոչումը, ինչխես նաև «Տարվա նկարիչ» կոչումը:


Իր գործերը գտնվում են նաև անհատական հավաքածուներում, դրանք են Հայաստան, Գերմանիա, Հունաստան, Իսպանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իսպանիա, Ռուսաստան, Հոլանդիա, Հավայան կղզիներ, Իտալիա, Շվեցարիա:

 

 

Տեղի կունենա Աննա Հարությունյանի «Ու կյանքը սկսվեց» խորագրով ցուցահանդեսը