Այս տարվա «Եվրատեսիլին» կմասնակցի նաև... Ավստրալիան
Չգիտես ինչու՝ այս տարվա «Եվրատեսիլ» երգի մրցույթին կմասնակցի ամենևին էլ ոչ եվրոպական մի երկիր՝ Ավստրալիան: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Աղբյուրը նշում է, որ «Եվրատեսիլի» 60-րդ հոբելյանական միջոցառմանը մասնակցելու հրավեր է ընդունել Ավստրալիան: Այս կերպ հեռավոր այս երկիրը կմիանա 39 այլ երկրի,որոնք այս տարվա մայիսին Վիեննայում կկայացնեն այդ մրցույթը:
«Գուցե նման մասնակցության պատճառը այս տարվա կարգախոսն է, այն է՝ «Կամուրջներ կառուցելով»,–եզրակացնում է աղբյուրը:










