«Интерны» հայտնի սերիալի դերասաններից մեկը խոստովանել է, որ միասեռական է

09:28 • 11.02.15

Ամերիկացի դերասան Օդին Բայրոնը, ով նկարահանվում է ռուսական «Интерны» հայտնի սերիալում` բժիշկ Ֆիլի դերում, խոստովանել է, որ ինքը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի:

 

«Ես երբեք չեմ ստել իմ սեռական կողմնորոշման վերաբերյալ»,- Vulture ամսագրին ասել է դերասանը, ով նաև խոստովանել է, որ իր գործընկերոջ` Իվան Օխլոբիստինի պատճառով քիչ էր մնում այլևս չնկարահանվեր սերիալում, գրում է gazeta.ru-ն։

 

Բայրոնի ու Օխլոբիստինի հարաբերությունների վատացման պատճառ է դարձել ռուս դերասանի` «բոլոր գեյերին վառարանում այրելու ցանկությունը»:

 

Դրանից հետո ամերիկացին որոշել է ТНТ հեռուստաալիքի ղեկավարությանը հայտնել, որ ինքն այլևս չի նկարահանվելու, եթե Օխլոբիստինը շարունակի իր գործընկերը մնալ: Սակայն որոշ ժամանակ անց Բայրոնը մտափոխվել է:

«Интерны» հայտնի սերիալի դերասաններից մեկը խոստովանել է, որ միասեռական է