Ֆրենսիս Բեկոնի ինքնադիմանկարը վաճառվել է 20.000.000 եվրոյով
Անգլիացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի ինքնադիմանկարը Լոնդոնում կայացած Sotheby's աճուրդում վաճառվել է 20 մլն եվրոյով, գրում է Газета-ն։
1977-ին ստեղծված «Երկու էսքիզ ինքնադիմանկարի համար» անվանումով աշխատանքը վաճառվել է մոտ 2 րոպեում։
Ֆրենսիս Բեկոնը ծնվել է Իռլանդիայի մայրաքաղաքում, սակայն իր աշխատանքների մեծ մասը նա ստեղծել է այն ժամանակ, երբ ապրել է Լոնդոնում։ Նկարիչը մահացել է 1992-ին Իսպանիա կատարած ուղևորության ընթացքում։










