Չեչնիայի կինոթատրոններում չեն ցուցադրի «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը

15:52 • 11.02.15

Չեչնիայի կինոթատրոններում չեն ցուցադրի «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Կինոսթար» կինոթատրոնների ցանցի ներկայացուցիչ Մադինա Այուբովային։

 

«Տվյալ ֆիլմը չի ցուցադրվի մեր կինոթատրոններում, քանի որ շատ բան, ինչ ցուցադրվում է դրանում, հակասում է հանրապետության բնակչության մեծ մասի դավանանքին և մտածելակերպին»,- ասել է Այուբովան։

 

«Սև մարգարիտ» կինոթատրոնի ներկայացուցիչը նշել է, որ դեռևս չի կարող հաստատել իրենց կինոթատրոնում այդ ֆիլմի ցուցադրության արգելքի մասին, սակայն հակված է նրան, որ այն, այնուամենայնիվ, չի ցուցադրվի։

Չեչնիայի կինոթատրոններում չեն ցուցադրի «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը