Կլայդերմանը Երևանում հանդես կգա երկու համերգով

18:37 • 11.02.15

Ռիշար Կլայդերմանը Երևանում հանդես կգա երկու համերգով ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Համերգները տեղի կունենան մարտի 13-ին և 14-ին՝ ժամը 19:30, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

 

Համերգի ընթացքում  կհնչեն  նաև  դաշնակահարի  հանրահայտ  և սիրված  Ballade Pour Adeline, Mariage D'Amour, A comme Amour, Murmures  ստեղծագործությունները։


Դասական, էթնիկ և ֆիլմերի  երաժշտության  գործիքավորող, կատարող ֆրանսիացի դաշնակահար  Ռիշար Կլայդերմանը /իսկական անունը Ֆիլիպ էջեր/ ծնվել է 1953-ին, Փարիզում: Դաշնամուրի առաջին  դասերը ստացել է երաժիշտ  հորից` դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը  12 տարեկանում  արդեն  կոնսերվատորիայի ուսանող էր:

 

Կլայդերմանը իր հիմնական ժամանակը  նվիրել է  կատարողական գործունեությանը և Paul de Sennevilem–ի գրած աշխարհահռչակ «Բալադ Ադելինի համար» ձայնասկավառակի թողարկումը  նրան հռչակեց ամբողջ աշխարհով մեկ: 

 

Ձայնասկավառակը  վաճառվեց  աշխարհի ավելի քան 30 երկրներում  22 մլն օրինակով:

 

Կլայդերմանը  ձայնագրել է  ավելի քան 1300 մեղեդիներ,  և  ստեղծել է նոր ռոմանտիկ  ռեպերտուար,  յուրօրինակ իր ոճով միավորելով  դասական և փոփ երաժշտությունը: 

 

Հանրաճանաչ  դաշնակահարը  նշվել է համաշխարհային ռեկորդների Գինեսի գրքում` որպես «աշխարհի ամենահաջողակ  դաշնակահարը»:

 

 

 

Կլայդերմանը Երևանում հանդես կգա երկու համերգով