Շվեյցարիայում հայտնաբերվել է Դա Վինչիի 100.000.000 դոլարանոց գլուխգործոցը. ԶԼՄ-ներ (լուսանկար)
Շվեյցարիայում հայտնաբերվել է կտավ, որն ըստ փորձագետների՝ պատկանում է Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի` Լեոնարդո դա Վինչիի վրձնին:
Ինչպես հայտնում է euromag.ru-ն, ենթադրվում է, որ 1 դար առաջ Իտալիայում գողացված կտավում Իզաբել դ'Էստեի դիմանկարն է: Աղբյուրը մանրամասնում է, որ Վերածննդի դարաշրջանի ազնվազարմ տիկնոջ դիմանկարը գնահատվում է ավելի քան 100.000.000 դոլար:
Սակայն ոլորտի մի շարք փորձագետներ կասկածի տակ են առնում մեծ իտալացու վրձնին կտավի պատկանելու հարցը:












