Ալեն Դելոնը ժամանել է Թբիլիսի (լուսանկարներ, տեսանյութ)

15:48 • 11.02.15

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը ժամանել է Վրաստանի մայրաքաղաք՝ փետրվարի 12-ին համաշխարհային ճանաչում ունեցող բարիտոն Պաատա Բուրչուլաձեի պատվին հոբելյանական համերգը վարելու համար։ Թբիլիսիի օդանավակայանում Դելոնին անձամբ դիմավորել է Բուրչուլաձեն, գրում է newsgeorgia.ru-ն։

 

«Ես շատ ուրախ եմ Թբիլիսի ժամանելու համար։ Եկել եմ Պաատային շնորհավորելու ծննդյան օրվա կապակցությամբ։ Նա դեռ բավականին երիտասարդ է, ընդամենը 60 տարեկան։ Պաատան իրական աստղ է»,- նշել է Դելոնը։

 

Բուրչուլաձեի խոսքով՝ ինքը, ինչպես և հանդիսատեսը, պատկերացում չունի, թե ինչ է կատարվելու Սպորտի պալատի բեմում, որտեղ կկայանա իր պատվին հոբելյանական համերգը։

 

«Ինձ համար դա նույնքան անակնկալ է, որքան բոլորի համար։ Ես չեմ խառնվել կազմակերպիչների գործին, և կլինեմ հյուր, ինչպես մյուսները»,- ասել է Բուրչուլաձեն։

 

Ալեն Դելոնը ժամանել է Թբիլիսի (լուսանկարներ, տեսանյութ)