Անջելինա Ջոլին ռազմական գործողությունների գոտում կանանց բռնության դեմ պայքարի կենտրոն է բացել (լուսանկարներ)
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ, հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Լոնդոնում Ռազմական գործողությունների գոտում կանանց սեռական բռնության դեմ պայքարի կենտրոն է բացել, հայտնում է Газета-ն։
Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցում գտնվող հետազոտական կենտրոնը կուսումնասիրի և տվյալներ կհավաքի, ինչպես նաև կառաջարկի միջոցներ հակամարտությունների գոտում կանանց հանդեպ բռնության մակարդակը նվազեցնելու համար։
Ջոլին հույս է հայտնել, որ կենտրոնը կնպաստի կանանց իրավունքների համար համաշխարհային արշավին։ Նրա խոսքով՝ չկա կայուն ապագա այն աշխարհում, որտեղ կանանց հանդեպ գործած հանցագործություններն անպատիժ են մնում։
Բացման արարողությանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ուիլյամ Հեյգը։






















