Մահացել է կոմիսար Նավարրոյի դերակատար Ռոժե Անենը
Կյանքի 90-րդ տարում մահացել է հանրահայտ ֆրանսիացի դերասան Ռոժե Անենը։ Լուրը հայտնել է դերասանի ընտանիքը, գրում է ТАСС գործակալությունը։
Անենը ծնվել է 1925-ին Ալժիրում, որն այդ ժամանակ ֆրանսիական գաղութ է եղել։ Նա իր թատերական կարիերան սկսել է 1954-ին՝ կատարելով Օթելոյի դերը։ 1959-ին նա կատարել է իր առաջին դերը ֆիլմում։
Անենը հայտնի է դարձել հատկապես կոմիսար Նավարրոյի դերով, որը խաղացել է համանուն հեռուստասերիալում։










