Համացանցում է հայտնվել 007 գործակալի մասին ֆիլմի նկարահանումների տեսանյութը
Համացանցում է հայտնվել «բոնդիանայի» թվով 24-րդ «007. Սպեկտոր» ֆիլմի նկարահանումների առաջին տեսահոլովակը: Корреспондент-ի հաղորդմամբ` ֆիլմի նկարահանումները, որի պրեմիերան սպասվում է 2015-ի նոյեմբերին, անցկացվում են ավստրիական Ալպերում:
Տեսանյութում հայտնվում են Լեա Սեյդուն և Դեյվ Բատիստան: Դերասանները պատմում են նկարահանումների ընթացքի մասին և մեկնաբանում լեռնային տեղանքի գեղեցկությունը: Տեսանյութում երևում է նաև գլխավոր դերակատար Դենիել Քրեյգը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ներկայացվել էին «բոնդիանայի» նոր ֆիլմում նկարահանվելիք նոր մեքենաներից երեքը:










