Քրիստինա Ագիլերան People ամսագրի շապիկին՝ նորածին դստեր հետ (լուսանկարներ)

13:28 • 12.02.15

People ամսագիրը հրապարակել է հայտնի ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի լուսանկարները իր նորածին դստեր հետ, գրում է tatler.ru-ն:


Քրիստինայի դուստրը՝ Սամեր Ռեյնը, ծնվել է 2014-ի օգոստոսին:

 

Լուսանկարների շարքին մասնակցել են նաև երգչուհու զուգընկեր Մեթյու Ռաթլերը և Ջորդան Բրաթմանի հետ առաջին ամուսնությունից ունեցած որդին՝ Մաքսը:


Հարցին արդյոք երգչուհին ցանկություն ունի ևս մեկ երեխա ունենալ, պատասխանել է, որ դեմ չի լինի ապագայում, սակայն, այս պահին կենտրոնանում է իր աշխատանքի վրա:

 

Իր երաժշտական կարիերայի ընթացքում Քրիստինան ստացել է չորս «Գրեմմի», մեկ «Լատինական Գրեմմի» և մի շարք այլ երաժշտական մրցանակներ։ Նա դարձել է տասնամյակի ամենահաջողակ երգչուհիներից մեկը, ով վաճառել է ավելի քան 42 միլիոն ալբոմ։

Քրիստինա Ագիլերան People ամսագրի շապիկին՝ նորածին դստեր հետ (լուսանկարներ)