Բրեդլի Կուպերը, Էմմա Սթոունը և Բիլ Մյուրեյը՝ «Ալոհա» ռոմանտիկ կատակերգությունում (տեսանյութ)
Ռոմանտիկ կատակերգությունը կարող է հետաքրքրություն առաջացնել, եթե գլխավոր դերերը կատարում են Էմմա Սթոունը, Բրեդլի Կուպերը, Ռեյչել ՄքԱդամսը, Բիլ Մյուրեյը և Ալեք Բոլդուինը, գրում է buro247.ru-ն։
Օսկարակիր սցենարիստ Քեմերոն Քրոուն նկարահանել է «Ալոհա» ռոմանտիկ կատակերգությունը՝ Բրեդլի Կուպերի գլխավոր դերակատարմամբ։ Ըստ սյուժեի՝ Կուպերի հերոսը զինամթերք մշակող է, ով մի միլիարդատիրոջ պատվերով արբանյակային համակարգ է թողարկում Հավայիներում։
Ֆիլմի հիմնական գիծն, իհարկե, սիրային է։ Հավայիներում հերոսը հանդիպում է իր վաղեմի սիրուն, իսկ հետո ծանոթանում է ՌՕՈՒ-ի օդաչուի հետ, ով պարզվում է՝ աղջիկ է և բավականին գեղեցիկ։ Վարձույթում ֆիլմը կհայտնվի մայիսին։










