Ցուցադրվել են Դալիի՝ նախկինում չցուցադրված աշխատանքները. լուսանկարներ
Այժմ կարելի է տեսնել սյուրռեալիստական գեղանկարչության հսկաներից Սալվադոր Դալիի այնպիսի աշխատանքներ, որոնք նախկինում ցուցադրված չեն եղել: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:
Դա հնարավոր է նոր՝ «Դալի. ոսկի տարիները» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում, որը անցկացվում է Նյու Յորքի National Arts Club-ում:
Ցուցահանդեսին ներկայացված է ընդհանուր առմամբ` 65 աշխատանք, որոնք ներկայացնում են Դալիի ստեղծագործական ուղին 1930-1970 թթ: Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվրի 28-ը:
![]()


























