Դարեն Փիրսոնի` լույսով նկարված հրաշք լուսանկարների շարքը
Լույսով նկարչություն անող արվեստագետ Դարեն Փիրսոնը Լոս Անջելեսից զբաղվում է յուրահատուկ արվեստով` 2008-ից ի վեր: Ինչպես գրում է freeyork.org-ը` որպեսզի ստացվեն համապատասխան պատկերները, նա օգտվում է տեսախցիկի long exposure կարգավորումից։ Նա սեղմում է լուսանկարելու կոճակը և արագորեն անցնում լապտերներով կամ լույս տվող առարկաներով իր ուզած պատկերները օդում նկարելուն։


























