Ներկայացվել է «Դիվերգենտ» շարքի «Ապստամբը» ֆիլմի առաջին թրեյլերը` Քեյթ Ուինսլեթի մասնակցությամբ (տեսանյութ)
«Դիվերգենտ» շարքի «Ապստամբը» ֆիլմի (The Divergent Series: Insurgent) առաջին թրեյլերը ներկայացվել է ֆիլմի համաշխարհային պրեմիերայից մոտ մեկ ամիս առաջ: Կինոնկարի պրոմո տեսանյութը ներկայացրել է Summit Entertainment կինոընկերությունը:
Ինչպես գրում է Корреспондент-ը` Fight Back անվանմամբ թրեյլերում կրկին հայտնվել են Քեյթ Ուինսլեթը, Շեյլին Վուդլին, Թեո Ջեյմսը, Էնսել Էլգորտը, ինչպես նաև նոր հերոսներ` Օկտավիա Սփենսերի և Դենիելա Դե Կիմայի մարմնավորմամբ:
Հիշեցնենք, որ ֆիլմի առաջին հատվածը` «Դիվերգենտ» խորագրով, էկրաններ է բարձրացել 2014 թվականին` դառնալով անցյալ տարվա ամենաբյուջետային ֆիլմերից մեկը և համաշխարհային վարձույթում մոտ 264 մլն դոլար վաստակելով:










