Ինը հեղինակ վեպ կգրի «Իսլամական պետություն» խմբավորման մասին
Մի խումբ երիտասարդ գերմանացի գրողներ համացանցում սկսում են խճանկարային վեպի ստեղծման աշխատանքները, որում գործողությունները կապված կլինեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, հայտնում է Deutsche Welle-ն։
Ցանցային համատեղ «Երկու աղջիկ պատերազմում» (Zwei Mädchen im Krieg) նախագիծը նախաձեռնել է 38-ամյա Թոմաս Շթայնեքերը։ Ապագա վեպի սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա. 2 դեռահաս Վիեննայից մեկնում է Սիրիա՝ «Իսլամական պետության» քարոզչությամբ զբաղվելու համար։
Վեպը կթողարկվի S. Fischer հրատարակչության Hundertvierzehn գրական կայքում։ Հեղինակները վեպի աշխատանքները կսկսեն փետրվարի 16-ին, հերթափոխով կաշխատի 3 մարդ յուրաքանչյուր խմբում՝ շարունակելով միմյանց, և կավարտի վեպը 3 շաբաթ անց։ Վեպի շնորհանդեսը կկայանա մարտի 12-ին՝ Լայպցիգում միջազգային գրքի տոնավաճառի շրջանակում։










