Գիշերային Լաս Վեգասը` 3000 մետր բարձրությունից` Վինսենթ Լաֆորետի ֆոտոշարքում

19:00 • 12.02.15

Պուլիտցերյան մրցանակի (ամերիկյան  հեղինակավոր մրցանակ, որ տրվում է գրականության, լրագրության, երաժշտության և թատրոնի ոլորտում հաջողության համար) դափնեկիր, լուսանկարիչ Վինսենթ Լաֆորետը Լաս Վեգասը պատկերել է 3000 մետր բարձրությունից:


Ինչպես գրում է Корреспондент-ը` The Daily Mail-ին հղումով, լուսանկարիչը ուղղաթիռով բարձրացել է ավելի քան 3 կմ, որտեղից էլ լուսանկարել է Լաս Վեգասը արհեստական լուսավորության և գովազդային վահանակներից առկայծող լույսի ներքո:


AIR: Sin City 10.8K խորագրով ներկայացված ֆոտոշարքը շարունակությունն է այս տարվա հունվարին Լաֆորետի նախաձեռնած ծրագրի: Այն ժամանակ լուսանկարիչը ներկայացրել էր գիշերային Յյու Յորքը` 2000 մետր բարձրությունից:


Հետագայում Վինսենթը հույս ունի թռչնի բարձրությունից լուսանկարել Ռիո դե Ժանեյրոն, Հոնկոնգը և Լոնդոնը:
 

 

 

Фотограф запечатлел огни Лас-Вегаса с высоты более  трех километров

 

 

Գիշերային Լաս Վեգասը` 3000 մետր բարձրությունից` Վինսենթ Լաֆորետի ֆոտոշարքում