Նյու Յորքում Օսկար դե լա Ռենտայի պատվին փողոց կանվանակոչվի

13:17 • 12.02.15

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ քաղաքի փողոցներից մեկը կանվանակոչվի Օսկար դե լա Ռենտայի պատվին։ «Նա ոլորտի հսկա էր։ Ոչ ոք արժանի չէ դրան ավելի, քան նա»,- ասել է քաղաքապետը, փոխանցում է buro247.ru-ն։

 

Քաղաքապետը չի նշել՝ հատկապես որ փողոցը, սակայն հայտնի է, որ 56 քաղաքային օբյեկտների և հանրային տարածքների անվանափոխությունների մասին հրամանագիրը ստորագրվել է դեռևս փետրվարի 5-ին։

 

Դա միակ միջոցառումը չէ, որը նվիրված է հանգուցյալ դիզայներին։ Քաղաքը կեռապատկի գումարը, որն ամեն տարի հատկացնում է Made in New York հիմնադրամին։ Այն ստեղծված է տեղական նորաձևության ոլորտին աջակցելու համար։ Այժմ հիմնադրամին կհատկացվի ոչ թե 5, այլ 15 մլն դոլար։

 

Քաղաքապետ Բլազիոն, հայտարարելով նորամուծությունների մասին, շնորհակալություն է հայտնել նորաձևության ոլորտին և բոլոր աշխատակիցներին, ովքեր ապահովում են քաղաքին 2 մլրդ դոլար հարկերով և 180.000 աշխատատեղով։

Նյու Յորքում Օսկար դե լա Ռենտայի պատվին փողոց կանվանակոչվի