Ռուս նկարիչներն իրենց կտավները կփոխանակեն ալկոհոլի հետ

10:23 • 12.02.15

Սանկտ Պետերբուրգ քաղաքի ավանգարդ ոճի նկարիչները պատրաստվում են մասնակցել «Արվեստը խմիչքի դիմաց» ակցիային, որը կայանալու է փետրվարի 13-ին` Tishina արտ-ակումբում:

 

Ինչպես հայտնում է euromag.ru-ն, ակցիայի շրջանակում ավանգարդիստներն իրենց կտավները կփոխանակեն ալկոհոլային խմիչքների հետ:

 

«Բոլոր հայտնի նկարիչները` Պիկասոյից մինչև Կաբակով, զբաղվել են նման բանով: Օրինակ` Մարկ Շագալը, Սալվադոր Դալին ու այլ տաղանդավոր նկարիչներ մի արկղ գինու դիմաց ձևավորում էին խմիչքների շշերի պիտակները»,-նշել են ակցիայի կազմակերպիչները:

 

Նրանք նաև հավելել են, որ խմիչքի հետ փոխանակման բերված բոլոր կտավներն օրիգինալ են լինելու, այլ ոչ թե կեղծված:

 

 

Ռուս նկարիչներն իրենց կտավները կփոխանակեն ալկոհոլի հետ