«Գլխում լսվող ձայները» ստիպել են Քանյե Ուեսթին «Գրեմմիի» ժամանակ ընդհատել Բեքի ելույթը
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, որ չէր պատրաստվում փչացնել Բեք Հենսենի ելույթը «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության արարողության ժամանակ, սակայն «գլխում լսվող ձայները» նրան ստիպել են անել դա, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Independent-ին:
«Մինչ դա տեղի կունենար, մարդիկ սկսեցին նայել ինձ և գոռալ. «Քանյե, Քանյե: Դե, արա դա»: Դե լավ, իրականում այդպես չի եղել: Դա գլխումս լսվող ձայներն էին: Իմ գլխում հնչող ձայներն ինձ հրահանգեցին անել դա, և ես բարձրացա բեմ»,- հայտարարել է Ուեսթը ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում:
Նա նաև հավելել է, որ ցանկանում էր դա վերածել կատակի և ոչ մի դեպքում չէր պատրաստվում երգչից խլել եթերային ժամանակը:










