Ամերիկահայ լուսանկարչուհին նկարում է մերկ կանանց՝ հանուն կանանց. լուսանկարներ
The Huffington Post-ն անդրադարձել է ամերիկահայ լուսանկարչուհի Ամանդա Չարչյանի աշխատանքներին՝ նոր ցուցահանդեսի համար:
Նա չորս այլ լուսանկարիչների հետ մասնակցելու է Նյու Յորքում Սթիվեն Քաշերի պատկերասրահի Pheromone Hotbox խորագրով ցուցահանդեսին:
Ամանդան խոստովանել է, որ հագուստը, խոսքը և այլ ոչ մարմնական բաներ հաճախ շեղում են մարդուն ըստ էության ընկալելուց: Ինքը փորձել է դա անել՝ «ֆերոմոնների» կոչով: Սակայն կնոջը ֆիքսել է ոչ թե ժամանակակից ինտերնետային կաղապարներով, այլ փոքր-ինչ ավելին գնացող մոտեցումներով. կինը՝ կնոջ կողմից` կնոջ համար:
Աղբյուրի բնորոշմամաբ Չարչյանի աշխատանքները հետաքրքիր են ո'չ միայն մերկության յուրօրինակ մատուցմամբ, այլև իրենց գունային լուծումներով: Դրանք հատկապես նկատելի են նրա այլ աշխատանքներում ևս:
![]()




















