Ջեկի Չանի որդին ազատ է արձակվել բանտից

08:51 • 13.02.15

Աշխարհահռչակ դերասան Ջեկի Չանի 32-ամյա որդին՝ Ջեյսի Չանը, ազատ է արձակվել բանտից, հայտնում է Газета-ն՝ հղում անելով Reuters-ին։

 

Վեցամսյա ազատազրկումը հաշվարկվել էր՝ հաշվի առնելով նրա՝ հետաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը։

 

Ջեյսի Չանը դատապարտվել էր 6-ամսյա ազատազրկման, երբ չինական ոստիկանությունը նրա տանը հայտնաբերել էր 100 գր մարիխուանա։ Երիտասարդը մեղադրվել էր թմրանյութերի անօրինական շրջանառության համար։

 

Դատական որոշումը կայացվել էր հունվարի 9-ին։ Բացի ազատազրկումից Չանին պարտավորեցրել են վճարել 322 դոլար տուգանք։

Ջեկի Չանի որդին ազատ է արձակվել բանտից