Դմիտրի Նագիևը կդառնա Միխայիլ Գալուստյանի անձնական մարզիչը
Հայտնի կատակերգու և դերասան Միշա Գալուստյանը պատմել է երկրպագուներին, որ դերասան, հաղորդավար Դմիտրի Նագիևի հետ սկսել է «Одной левой» նոր կատակերգության նկարահանումները։
Գալուստյանը խոստովանել է, որ Նագիևը կկատարի բռնցքամարտի իր անձնական մարզչի դերը, գրում է segodnya.ua-ն։
Հայազգի դերասանը լուսանկար է տեղադրել սոցկայքի իր էջում, որտեղ դերասանները բռնցքամարտի ռինգում են։ «Ծանոթացեք՛, սա իմ բռնցքամարտի մարզիչն է»,- գրել է Գալուստյանը։










