Բնություն` ապակու տեսքով. ապակե ինքնատիպ քանդակներ իտալացի դիզայներից (լուսանկարներ)
Իտալացի ապակեգործ դիզայներ Սիմոնե Կրեստանին ապակի փչելով սկսել է զբաղվել 15 տարեկանից և անմիջապես սիրել է այդ աշխատանքը:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` արվեստագետ դիզայների խոսքով` իր կյանքի երկու տարերքն են` ապակին և բնությունը: Միավորելով այդ երկու երևույթները` Սիմոնեն սկսել է ապակե քանդակներ պատրաստել` բնության տարրերի տեսքով: Նրա տեխնիկան կայանում է ապակին հալեցնելու, ապա յուրօրինակ քանդակներ կերտելու մեջ:

























