Լիվ Թեյլորը որդի է ունեցել

15:20 • 13.02.15

Դերասանուհի Լիվ Թեյլորն ու նրա ընկերը՝ մարզական գործակալ Դեյվ Գարդները, չորեքշաբթի ծնող են դարձել, հայտնում է Tatler.ru-ն։

 

Նրանց որդին լույս աշխարհ է եկել Նյու Յորքում և, ըստ ԶԼՄ-ների, իրեն առողջ ու երջանիկ է զգում իր ընտանիքի շրջապատում, չնայած որ ծնվել է ժամկետից մոտ 6 շաբաթ շուտ։

 

Նա ունի երկու ավագ եղբայր՝ Մայլոն (Լիվ Թեյլորի որդին առաջին ամուսնությունից) և Գրեյը (Գարդների որդին նախկին ամուսնությունից)։


 

Լիվ Թեյլորը որդի է ունեցել