Մալիբուում այրվել է Պիրս Բրոսնանի առանձնատունը (տեսանյութ)
Մալիբուում այրվել է հոլիվուդյան դերասան Պիրս Բրոսնանի առանձնատունը, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով NY Daily News-ին: Տունն այրվել է մոտ 35 րոպե և գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է:
Նախնական տվյալներով՝ հրդեհը սկսվել է Բրոդ-Բիչ-Ռոուդի վրա գտնվող տան ավտոտնակում: Հրդեհի պատճառները չեն պարզվել: Դեպքի հետևանքով վիրավորներ չկան:
Հրդեհի մարմանը մասնակցել է 50 հրշեջ: Հարևանները տեսել են, որ դերասանն անձամբ է մասնակցել նրանց աշխատանքին:
Դեպքի ականատեսները համացանցում են տեղադրել հրդեհի տեսանյութը:










