Բլեյք Լայվլին իր նորածին դստերը տղայի անունով է կոչել
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, ինչպես նաև մոդել Բլեյք Լայվլին վերջերս առաջին անգամ մայրացել է: Հայտնի է, որ նա դուստր է ունեցել, և առայսօր ԶԼՄ-ներում փոքրիկի անունը նշվում էր Վիոլետ:
Սակայն նորաթուխ մայրիկը E! Newsի հետ զրույցում բացահայտել է, որ իր ու Ռայան Ռեյնոլդի դստեր անունն իրականում Ջեյմս է` տղաների շրջանում ամենատարածված անուններից մեկը:
Լայվլին բացատրել է, որ երբ ինքը ծնվել է, իրեն ևս անվանակոչել են տղայի անունով` ի պատիվ տատիկի եղբոր:












