Վիեննայի պարահանդեսին ավելի քան 5.000 մարդ է մասնակցել (լուսանկարներ)
Ավստրիայում հայտնի Վիեննայի պարահանդեսին ներկա է եղել ավելի քան 5.000 մարդ։ Մասնավորապես՝ միջոցառմանը մասնակցել է սուպերմոդել Նաոմի Քեմփբլը և Ջորջ Քլունիի նախկին ընկերուհի Էլիզաբեթ Կանալիսը, գրում է Газета-ն։
Վիեննայի օպերայում պարահանդեսի տոմսերի արժեքը եղել է 270-20.000 եվրո։ Միջոցառման գլխավոր հերոսները եղել են 186 աղջիկներ, ովքեր իրենց զուգընկերների հետ վալս պարային կատարումով բացել են միջոցառումը։























