«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը Հս. Ամերիկայում վարձույթի մեկ օրում 8.6 մլն դոլար է հավաքել

14:51 • 14.02.15

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում վարձույթի 1-ին օրը 8.6 մլն դոլար է հավաքել, հայտնել է Universal ընկերության ներկայացուցիչը Լոս Անջելեսում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Ինչպես նշում են մասնագետները՝ հանդիսատեսի մեծ մասը եղել են կանայք։ Ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ի և Կանադայի 2.830 կինոթատրոններում։

 

Համաձայն անկախ գնահատականների՝ առաջիկա 3 օրերի ընթացքում ֆիլմը կարող է հավաքել մինչև 75 մլն դոլար, քանի որ կինոթատրոնների քանակը Հյուսիսային Ամերիկայում ավելացել է մինչև 3.646-ի։

 

Կինոստուդիայում կարծում են, որ այդ գումարը կկազմի 50 մլն դոլար, ևս 80 մլն դոլար սպասվում է ստանալ Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս վարձույթից։ Ըստ գնահատականների՝ ֆիլմի բյուջեն 40 մլն դոլար է։

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը Հս. Ամերիկայում վարձույթի մեկ օրում 8.6 մլն դոլար է հավաքել