Վարչապետը հանձնարարել է ստուգումներ սկսել Գ. Ծառուկյանի քողարկված հարկերի մասին լուրերի իսկությունը ճշտելու նպատակով

20:02 • 14.02.15

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համապատասխան նամակ է ուղարկել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին` Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ չմուծված և բարեգործական գործունեությամբ քողարկված հարկերի մասին լուրերի իսկությունը ճշտելու նպատակով ստուգումներ սկսելու համար, ինչից հետո պարզ կդառնա՝ Գագիկ Ծառուկյանը թերանու՞մ է հարկային պարտավորություններում, թե՞ ոչ: Այս մասին tert.am-ին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը: