Բենեդիկտ Քեմբերբեթչը կամուսնանա այսօր՝ Սուրբ Վալենտինի օրը

16:16 • 14.02.15

Բրիտանացի հայտնի դերասան Բենեդիկտ Քեմբերբեթչը կամուսնանա այսօր՝ Սուրբ Վալենտինի օրը։ Նրա հարսնացուն՝ Սոֆի Հանթերն, արդեն երեխայի է սպասում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին։


Աղբյուրները նշում են, որ պսակադրության արարողությունը, որին ներկա կլինեն միայն զույգի բարեկամները և մտերիմ ընկերները, կկայանա Ուայթ կղզում։ Հյուրերի թվում կլինի նաև դերասանուհի Կիրա Նայթլին և դերասան Մարտին Ֆրիմենը։

Բենեդիկտ Քեմբերբեթչը կամուսնանա այսօր՝ Սուրբ Վալենտինի օրը