«Բեռլինալե» փառատոնում կինոքննադատների մրցանակին է արժանացել իրանցի ռեժիսորի «Տաքսի» ֆիլմը

00:19 • 14.02.15

Կինոքննադատների FIPRESCI միջազգային ֆեդերացիայի մրցանակը Բերլինյան կինոփառատոնում ստացել է իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Տաքսի» ֆիլմը:


Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` մրցանակի հանձնման արարողությունը կայացել է  ուրբաթ երեկոյան:


«Տաքսի» կինոնկարը   Ջաֆար Փանահիի արդեն երրորդ աշխատանքն է, որը նա ներկայացրել է այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները վերջինիս դատապարտել էին հակակառավարական գործունեության համար:

 

«Բեռլինալե» փառատոնում կինոքննադատների մրցանակին է արժանացել իրանցի ռեժիսորի «Տաքսի» ֆիլմը