Ջեքի Չանի որդին հրապարակավ ներողություն է խնդրել թմրադեղեր օգտագործելու համար

20:39 • 14.02.15

Աշխարհահռչակ կինոդերասան, ռեժիսոր Ջեքի Չանի որդին՝ Ջեյսին, հրապարակավ ներողություն է խնդրել մարիխուանա օգտագործելու և թմրամոլների որջ պահելու համար: Այս մասին հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով China daily թերթը:

 

Փետրվարի 13-ին Ջեքի Չանի որդին ազատ է արձակվել՝ վեց ամիս նշված արարքների համար ազատազրկման մեջ անցկացնելուց հետո:

 

Իր մամուլի ասուլիսին 32-ամյա Ջեյսի Չանը ներկայացել է սև հագուստով և ամենասկզբում խոնարհվել՝ ի նշան զղջման: Նա խոստովանել է, որ իր արարքը ոչ մի արդարացում չի կարող ունենալ և հանրությունից խնդրել է իրեն «երկրորդ շանսը տալ»: Ազատազրկության մեջ նա երկար մտածելու հնարավորություն է ունեցել և որոշել իրեն նվիրել ստեղծագործական կյանքին ու ընտանիքին:

 

Ջեյսի Չանը ձերբակալվել էր 2014-ի օգոստոսին: Նրա մոտ 100 գրամ թմրանյութ էր հայտնաբերվել:

Ջեքի Չանի որդին հրապարակավ ներողություն է խնդրել թմրադեղեր օգտագործելու համար